Ստոկհոլմում հանձնել են 2014 թվականի «Արժանի ապրելակերպի համար» միջազգային մրցանակը, որը լրագրողները հաճախ համարում են Նոբելյան մրցանակի այլընտրանք, եւ որը շնորհվում Է շրջակա միջավայրի եւ մարդու իրավունքների բնագավառում կատարված աշխատանքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Արարողությունը կայացել Է դեկտեմբերի 1-ին երեկոյան Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիքսդագում: Պարգեւի արաժանացածների թվում Էին հինգ ակտիվիստներ եւ իրավապաշտպաններ ԱՄՆ-ից, Պակիստանից, Հոնկոնգից եւ Մեծ Բրիտանիայից, որոնք սեպտեմբերին ներկայացվել Էին Ստոկհոլմում:

 

Պարգեւատրվածների թվում Է, մասնավորապես, Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը պարգեւն ստացել Է այն բանի համար, որ «մեծ արիությամբ հայտնի Է դարձրել Էլեկտրոնային հսկման գաղտնի նյութերը, հսկում, որն ամերիկյան հատուկ ծառայությունները կատարել են ժողովրդավարական վերահսկողության շրջանակներից դուրս եւ ի խախտումն մարդու հիմնական քաղաքացիական իրավունքների»: Դափնեկիրն ինքը Ստոկհոլմում կայացած արարողությանը չի մասնակցել, բայց ներկա Է եղել Ռուսաստանից միացված ուղիղ տեսակապի միջոցով: &nbsp ;

 

«Մարդու իրավունքների համար պայքարողներս շատ ենք, եւ մենք շատ բան ենք զոհաբերել, բայց դա այն գինն Է, որն արժե դրան, եւ ես դա կանեի նորից»,- ասել Է նա պարգեւատրման առթիվ: Ստոկհոլմում կայացած արարողությանը ներկա Էր Էդվարդի հայրը՝ Լոնի Սնոուդենը: Սակայն Էդվարդ Սնոուդենի պատվավոր դիպլոմը ոչ մեկին չեն հանձնել, եւ հիմնադրամի որոշմամբ այն կմնա Ստոկհոլմում՝ սպասելով պարգեւի անմիջական տիրոջ ժամանմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: