Թալինի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) դեկտեմբերի 2-ին՝ ժամը 12:25-ի դրությամբ, տեղ-տեղ մերկասառույց է:

 

Գորիսի տարածաշրջանի Մ2 միջպետական ավտոճանապարհի 220-226 կմ-ում՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածում, սաստիկ բուք է սկսվել, անբավարար տեսանելիության պատճառով ճանապարհը դժվարանցանելի է:

 

Բուք է սկսվել նաև Տավուշի տարածաշրջանի Բերդ-Ճամբարակ լեռնանցքում:

 

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման ու մաքրման
աշխատանքներ: