Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն,անդրադառնալով թիմի ներկայիս խաղին, իր գոհունակությունն է հայտնել:

29-ամյա պորտուգալացին, մասնավորապես, նշել է.

«Թիմը վստահ է իր ուժերում, մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով: Պետք է ասեմ, որ սա լավագույն կոլեկտիվն է, որում ելույթ եմ ունենում վերջին տարիների ընթացքում: «Ռեալն» ինձ համար երկրորդ տուն է: Ֆուտբոլիստները, մարզչական շտաբը, բոլորն իրենց հիանալի են զգում: Շատերն ասում են, որ ներկայիս «Ռեալն» ամենաուժեղն է վերջին ժամանակներում: Սակայն դա ապացուցելու համար մենք պետք է լուրջ տիտղոսներ նվաճենք: Հիմա մենք միանշանակ լավ մարզավիճակում ենք, ինչը վկայում են մեր 16 անընդմեջ հաղթանակները»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է goal.com-ը: