Միջազգային մակարդակով խոշոր գործարքների ժամանակ պաշտոնյային տրվող կաշառքը միջին չափը կա՛մ կազմում Է պարտավորագրի շուրջ 10,9 տոկոսը, կա՛մ ստացված եկամուտի 34,5 տոկոսը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 3-ին գրել Է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Տնտեսական համագործակցու թյան եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հետազոտությունը:

 

Կաշառք տալը երեք դեպքից երկուսում կապված Է պետական պատվերներ ստանալու հնարավորության հետ, յուրաքանչյուր ութերորդ «հետգլորքը» (դեպքերի 12 տոկոսը) ծախսվում Է մաքսային ընթացակարգերի անցման վրա: Կաշառակերներն առավել մեծ թիվ են կազմում պետական ընկերությունների (դեպքերի 27 տոկոս), մաքսատան (11 տոկոս), առողջապահության (7 տոկոս) եւ ուժային գերատեսչությունների (6 տոկոս) ներկայացուցիչների շրջանում:

 

Ամենից շատ կաշառքներ են առաջարկում հանածոների արդյունահանման, շինարարության, տրանսպորտի ճյուղերում եւ հեռահաղորդակցությունների հատվածում:

 

ՏՀԶԿ-ի հետազոտության շրջանակներում վերլուծվել Է կաշառքների 427 դեպք, որոնք բացահայտել են 24 երկրների (ներառյալ Ռուսաստանի) ուժային կառույցները: Սա առաջին նման զեկույցն Է 1999 թվականից ի վեր, երբ ՏՀԶԿ-ի երկրները վավերացրին Միջազգային կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան:

 

ՏՀԶԿ-ի անդամ երկրներին բաժին Է ընկնում համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 60 տոկոսը: