Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության հատուցումների ընդհանուր ծավալը օգոստոսին կազմել է մոտ 743 մլն դրամ, որը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, օգոստոսի ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ նվազել է' կազմելով 3 հազար 736 դիմում, նախորդ ամսվա 3 հազար 922-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 192 հազար 227 դրամ:

 

ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը օգոստոսին կազմել է 446 հազար 321, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ունեցած ցուցանիշի համեմատ նվազել է 4 հազար 380-ով:

 

Համակարգի վնասաբերության ցուցանիշը օգոստոս ամսվա դրությամբ կազմել է մոտ 57 տոկոս, ինչը նախորդ ամսվա համեմատ փոփոխության չի ենթարկվել։