Նավթի վաճառքից վերջին 10 տարում մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանն այժմ բախվել է այդ եկամուտների նվազման խնդրին և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Այդ մասին ասված է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված խմբագրական հոդվածում, տեղեկացնում է contact.az-ը:

 

Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է իրականացնում, որպեսզի կրճատի երկրի կախվածությունը նավթային ոլորտից և խթանի մասնավոր սեկտորին' ընդլայնելով նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը:

 

Դրա համար, սակայն, ֆինանսական սեկտորը պետք է աճի և ավելացնի տնտեսությունը սպասարկելու ունակությունը: Դրա համար կարևոր են փոքր և միջին ձեռնարկություններն ու աշխատատեղերի ստեղծումը: Այդ գործընթացը, սակայն, ինչպես նախկինում, կաղում է:

 

Համաձայն 2014 թվականի Համաշխարհային բանկի զեկույցի' մանր ու միջին ձեռնարկատիրության 51%-ը բիզնեսի աճի համար ֆինանսավորում չունի: