Մայրաքաղաքի վարչական շրջաններում, դեկտեմբերի 3-ի լուսադեմից սկսված ձյան տեղումներով պայմանավորված, վաղ առավոտվանից սկսվել և շարունակվում են գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները:

 

Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունների մեքենամեխանիզմներով ու մարդկային ռեսուրսներով: Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ:

 

Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են, ձյան մաքրման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են: