Երկրագնդի օզոնային շերտի համար անդառնալի հետեւանքներ կունենա Ամազոնյան անտառների ոչնչացումը, որտեղ աբորիգեններ են ապրում:

 

ԱՄՆ-ի եւ Լատինական Ամերիկայի գիտնականներն այս եզրակացությունն արել են զեկույցում, որը ներկայացվել Է կլիմայի փոփոխության հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովի բացման օրը, որն ընթանում Է Պերուում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ըստ գիտնականների տվյալների, Ամազոնի անտառների ածխածինների 55 տոկոսը գտնվում Է աբորիգենների հողում:

 

Հետազոտողները նախազգուշացնում են, որ Ամազոնի մերձարեւադարձային անտառների տարածքի շուրջ 20 տոկոսին ոչնչացում Է սպառնում օրինական եւ անօրինական ծառահատումների, ենթակառուցվածքային ու արդյունաբերական նախագծերի պատճառով: