Ամերիկացի գիտնականները պնդում են, որ սովորել են վերածրագրավորել քաղցկեղային ագրեսիվ բջիջները եւ դրանք վերադարձնել բնականոն վիճակի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաջողության մասին հայտարարել են Ջեքսոնվիլի (Ֆլորիդայի նահանգ) Մայո հետազոտական կլինիկայի մի խումբ մասնագետներ՝ Պանագիոտիս Անաստասիադիսի գլխավորությամբ:
Գիտնականներն իրենք գտնված մեխանիզմը համեմատում են ավտոմոբիլի արգելակման համակարգի հետ: «Մենք կարող ենք կրկին միացնել արգելակները, վերականգնել բջիջների բնականոն գործառույթը»,- ասել Է գիտնականը: «Քաղցկեղի որոշ ագրեսիվ տեսակների հետ սկզբնական գիտափորձերն, իրոք, շատ հուսադրող են»,- հավելել Է նա:
Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ խոսքը վերաբերում Է, մասնավորապես, կրծքագեղձի, թոքերի, միզապարկի քաղցկեղին: Քաղցկեղային բջիջներում վերականգնվում Է այն գործառույթը, որը դրանց թույլ չի տալիս ակտիվորեն կիսվել եւ չարորակ նորագոյացություններ ստեղծել:
Հայտնագործության բովանդակությունն, Անաստասիադիսի խոսքով՝ հանգում Է «անսպասելի նոր կենսաբանության, որը քաղցկեղի անջատման բանալիներ եւ ծրագրային ապահովում Է տալիս», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: