Միջազգային դաշինքի հարվածներն այնքան էլ չեն օգնում Սիրիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին ֆրանսիական «Պարի Մատչ» ամսագրին տված հարցազույցում նշել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը՝ ավելացնելով, որ Սիրիան պայքարում է «Ի սլամական պետության» դեմ և առանձնահատուկ փոփոխություններ չի զգում, հատկապես, երբ Թուրքիան ուղղակիորեն աջակցում է ԻՊ-ին:
«Մենք կտրականաես մերժում ենք Սիրիան Արևմուտքի ձեռքին խամաճիկ դարձնելու գաղափարը»,- ասել է Ասադը:
Իր պաշտոնում մնալու մասին նա նշել է, որ նավի կապիտանը մտածում է ոչ թե մահվան կամ կյանքի, այլ նավը փրկելու մասին: «Եթե նավը խորտակվում է, այնտեղ մեռնում են բոլորը. այդ պատճառով այն, ինչ մեզնից պահանջվում է, երկիրը փրկելն է: Սակայն, ցանկանում եմ շեշտել կարևոր մի բան. իմ նախագահ մնալն ինքնանպատակ չէ ոչ մինչև ճգնաժամը, ոչ ճգնաժամի ժամանակ, ոչ էչ նրանից հետո»,- ասել է Նախագահ Ասադը: