ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի՝ դեկտեմբերի 4-ին Բազելում բացվող 21-րդ նիստում մեծ ուշադրություն կհատկացվի ուկրաինական ճգնաժամին: Այդ թեման քննարկվելու է համաժողովի առաջին օրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Դեկտեմբերի 5-ին քննարկումների գլխավոր թեման կլինի միջազգային ահաբեկչության դեմ պայքարը:

 

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես նախօրյակին հայտնի է դարձել արեւմտյան դիվանագիտական աղբյուրներից, Ուկրաինայի իրադրությունը հիմնականը կդառնա Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունների ընթացքում:

 

Հանդիպման կազմակերպչի՝ այս տարի ԵԱՀԿ-ն նախագահող Շվեյցարիայի տվյալներով, Բազելի նիստին իրենց մասնակցությունը հաստատել են արտաքին գործերի շուրջ 50 նախարարներ, իսկ ընդամենը Բազելում կհավաքվեն 70-ից ավելի պատվիրակություններ ԵԱՀԿ-ի մասնակից պետություններից, գործընկեր երկրներից եւ միջազգային տարբեր կազմակերպություններից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: