Հոկտեմբերի 9-ին տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի (WCIT) երրորդ եւ վերջին օրը տեղի ունեցան բլոքչեյնին վերաբերվող պանելային քննարկումները: Այս օրերին Հայաստանի մայրաքաղաքում անցկացվող համաժողովը մտածողների եւ առաջադեմ ՏՏ մասնագետների հանդիպում էր: Այստեղ էին մասնակցում այնպիսի ընկերությունների ներկայացուցիչները, ինչպիսին են all.me-ն, Systech-ը, Google-ը, Yandex-ը, TeamViewer-ը եւ էլի շատ ընկերություններ: Քանի որ WCIT-ի այս տարվա թեման ապակենտրոնացման հեռանկարներն ու ռիսկերն էին, միանգամայն տեղին էր նոր տեխնոլոգիաների մասին քննարկումը, տեխնոլոգիաների, որոնք մեր ճանաչած աշխարհն առանձնահատուկ են փոփոխել: Այս մասին ասվում է Reuters գործակալության կայքում տպագրված հոդվածում:

Համաժողովի ժամանակ անցկացվեց «Բլոքչեյն եւ թվային ակտիվներ, տեխնոլոգիաներ եւ անհատ» կոչվող հատուկ թեմատիկ պանելային քննարոկւմ: Քննարկման ժամանակ բանախոսները վերլուծեցին բլոքչեյնի եւ թվային ակտիվների միավորված հայեցակարգերը, որոնք ընդգրկել են ամբողջ աշխահում ապակենտրոնացվածների երեւակայությունը եւ առաջատար լրատվամիջոցներում լուսաբանվող տեխնոլոգիաների ոլորտում հիմնական թեման են:

Ելույթ ունեցողները, մասնավորապես, նշեցին, որ այս տեխնոլոգիաների կողմնակիցները դրանք ունիվերսալ են համարում, ավելին՝ չի եղել բլոքչեյնի օգտագործման գեթ մեկ տարբերակ, որի դեպքում տեխնոլոգիաների կողմնակիցները կհամարեին, որ այս նպատակին հնարավոր չէ հասնել դրանց իրականացման ճանապարհով: Այդուհանդերձ, խոստումների մասին այս ամբողջ խոսակցությունը այսօր զգալի չափով չիրացված ներուժ է մնում:

Բլոքչեյն եւ թվային ակտիվներ

Ամբողջ խոսակցության ընթացքում բանավեճի մասնակիցները փորձում էին հասկանալ, թե կարգախոսներից ու քարոզչական աշխատանքից զատ, ինչպիսի՞ն են բլոքչեյնի օգտագործման իրական նպատակները եւ արդյոք դա ա՞յն է, ինչ մենք ենք պատկերացնում: Անհրաժե՞շտ է արդյոք բլոքչեյնը, թե՞ այն ուղղված է երկարաժամկետ հեռանկարին: Պետություններն արդյոք կհանդուրժե՞ն թվային ակտիվները, որոնք օգտագործվում են որպես միջազգային ֆինանսա-արժութային համակարգի սահմանած վերահսկողությունից դուրս արժույթ: Ահաբեկչության հանցավոր գործունեությունն ու ֆինանսավորումն արդյոք այն գի՞նն է, որն արժե վճարել վերացական խոստումների դիմաց:

Նստաշրջանի հիմնական զեկուցողն էր «Bitcoin Suisse»-ի գլխավոր տնօրեն Արթուր Վայլոյանը, իսկ զրույցի մոդերատորն է դարձել «Point Blank Intelligence»-ի համահիմնադիր եւ կառավարիչ Թիմ Օ՛Ռեգանը: Բանավեճի այլ մասնակիցների թվում էին PwC-ում ֆինտեկ եւ կրիպտոառաջնորդ Հենրի Արսլանյանը, «Conduent»-ում վճարումների եւ բլոքչեյնի ոլորտում ինովացիաների բաժնի գլոբալ ղեկավար Նիհիլ Նայաբը, «Hedera Hashgraph»-ի համահիմնադիր Թոմ Թրոուբրիջը, Էստոնիայում e-Residency-ի կառավարիչ-տնօրեն Օտտ Վատտերը:

Արսլանյանն ունկնդիրներին կոչ արեց թվային ակտիվները ուղղահայացով չդիտարկել: «Թվային ակտիվները, բլոքչեյնը, ՏՏ-ն միմյանց կապված են: Դրանք չպետք է դիտարկել որպես «մեկ գումարած մեկ հավասար է երկուսի», այլ ավելի շատ՝ որպես «մեկ գոմարած մեկ հավասար է 22-ի»: Այստեղ առկա է էքսպոնենցիալ էֆեկտը»,- նշեց նա: Արսլանյանը նաեւ ներկայացրեց իր համոզմունքը, որ շուտով բոլորը կկարողանան իրենց տվյալները դրամայնացնել:

all.me-ն՝ տվյալների դրամայնացման ապագա

Բանավեճը սահունորեն անցավ հարց ու պատասխանների, որոնք անցկացվեցին նիստի վերջում: Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին. ցանց, որը մեկ հավելվածում սոցցանցերի, առեւտրի հարթակի եւ վճարումների ծառայության միավորման ճանապարհով օգնում է ձեւավորել թվային տեխնոլոգիաների ապագան: Թեմատիկ նիստի մոդերատոր Թիմ Օ՛Ռեգանը նշեց. «Այնպես որ, ապագան արդեն այստեղ է»:

all.me-ն հավելված է, որը կազմված է 3 փոխկապակցված բաղադրիչներից՝ սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային ծառայությունից (mePay): MeNetwork-ը՝ all.me-ի սոցիալական ցանցն է, որն ակտիվ օգտատերերին թույլ է տալիս ստանալ գովազդի եկամուտների մինչեւ 50 տոկոսը: meMarket -ը ինտեգրված առեւտրի հարթակն է, որն օգտատերերին թույլ է տալիս միմյանցից տարբեր ապրանքներ գնել եւ միմյանց վաճառել կամ all.me-ում գնել հեղինակավոր ապրանքանիշների ապրանքները: Վերջապես՝ mePay-ը վճարային ծառայություն է, որն օգտատերերին թույլ կտա ամենօրյա վճարումները կատարել ME Token-ով ինչպես հավելվածի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

«Conduent»-ից Նիհիլ Նայիբը հայտնեց all.me-ով հետաքրքրվածություն՝ նշելով, որ շատ ընկերություններ ձգտում են թվային փողից հրաժարվել: «Մենք անչափ գրավիչ ժամանակներում ենք ապրում, երբ տեսնում ենք, թե ինչպես են ընկերությունները փորձում հեռանալ ավանդական տրանսակցիաներից: Նրանք ինչ-որ ժամանակ կարող էին տրանսակցիաներ իրականացնել օգտագործելով վարկային քարտը, բայց փաստացի գումարն ուղարկելով 3 օրից: Իսկ հիմա մենք ավելի ու ավելի շատ ենք տեսնում ռեալ ժամանակում արժեքի շարժման մեծացման միտումը: Դրա մեջ ահռելի հնարավորություններ կան, եւ մենք բոլորս անհամբերությամբ ինովացիաների ենք սպասում ապագայում»,- հայտարարեց նա: