Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մահացել է ավելի քան 70 իրավապահ: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով kavkazcenter.com-ին:
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց կորուստը կազմել է 10 զոհ և 28 վիրավոր: Միևնույն ժամանակ որոշ ռուսական ԶԼՄ-ներ գրում են, որ սպանված ոստիկանների թիվը դեռևս ճշտվում է:
«Կադիրովի մարդկանցից տեղեկատվության արտահոսքը վկայում է նրանց մոտ ավելի շատ կորուստների մասին: Նշվում է 70-80-ի ոչնչացման մասին»,- գրում է թերթը:
Միևնույն ժամանակ, տարբեր տվյալներով, Գրոզնիում սպանվել է մոտ 10 գրոհային: Հիմնական իրադարձությունները զարգացել են Տպագրության տան և N 20 քաղաքային դպրոցի մոտ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, նախօրեին գիշերը Գրոզնիում մարտեր են սկսվել ոստիկանների և գրոհայինների միջև: Ավելի ուշ Ռամզան Կադիրովը հայտարարել է գրոհայինների ոչնչացման հատուկ գործողության ավարտի մասին: