Լեհաստանում նախկին համակենտրոնացման ճամբարի վայրում հայտնաբերվել են հազարավոր խորհրդային զինվորների մնացորդներ: Այս մասին հայտնել է unian.net-ը՝ հղում անելով լեհական ԶԼՄ-ներին:
Մնացորդները հայտնաբերվել են ութ զանգվածային գերեզմանների արտաշիրիմումի ժամանակ:
Փորձագետների գնահատմամբ՝ այդ գերեզմաններում կարող է լինել մինչև 6000 մարմին: Մի խումբ հնագետներ նաև գտել են հագուստի տարրեր, որը կարող է մատնանշել զինվորների տարբեր ազգային պատկանելիությունը:
Ուսումնասիրությունից հետո, մնացորդները կտեղափոխվեն զինվորական գերեզմանոց: Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2015-ին։