Տոկիոյի կենտրոնում դեկտեմբերի 5-ին տեղի Է ունեցել Ձիու՝ հեռացող տարվա տիրուհուց եկող տարվա խորհրդանիշին՝ Ոչխարին, «իշխանությունը հանձնելու» արարողությունը: Հանդեսի համար հատուկ Սայտամայի պրեֆեկտուրայի ձիավարության ակումբից բերվել Էր պոնի, որը խաղացել Է Ձիու դերը, իսկ կենդանաբանական այգուց՝ ոչխար: Ճապոնական ավանդույթի համաձայն՝ 2015 թվականի տիրուհին պետք Է լինի հենց ոչխարը, այլ ոչ թե այծը, ինչպես դա ընդունված Է չինական 12-ամյա բոլորաշրջանով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Կենդանիները հանդիպել են առաջին անգամ, բայց շատ բարեհաճ են եղել միմյանց նկատմամբ. մռութներով քսմսվել են իրար, ինչը հանդիսականներն ընկալել են որպես իշխանության անմիջական փոխանցում:

 

Հեռացող տարվա խորհրդանիշից եկող տարվա խոհրդանիշին «իշխանության հանձնման» արարողությունը Տոկիոյի կենտրոնում տեղի Է ունենում անցյալ տարվանից, բայց այն ժամանակ դա մեծ ուշադրություն չգրավեց, քանի որ կազմակերպիչները չԷին կարողացել գտնել Վիշապի՝ 2013 թվականի խորհրդանիշի դերի թեկնածու, եւ Ձին ստիպված Էր եղել այնտեղ ներկա լինել միայնակ:

 

Քանի որ ոչխարներն ապրում են հոտերով, Ճապոնիայում Ոչխարին՝ որպես տարվա խորհրդանիշի, տալիս են ընտանեկան բարօրության եւ անդորրի նշանակություն: Համարվում Է, որ այս նշանի ներքո տարին պետք Է լինի հանգիստ, իսկ դրա տիրուհին կհոգա մարդկանց մասին եւ կկարեկցի նրանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: