ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բավարարված չէ նախագահ Օբամայի կողմից իրականացվող մի շարք քայլերով, որոնք առնչվում են իշխանության փոխանցմանը: Այս մասին Թրամփը գրառում է կատարել Twitter-ում:
«Անում եմ հնարավորը, որպեսզի ուշադրություն չդարձնեմ նախագահ Օբամայի բազմաթիվ սադրիչ հայտարարություններին և արգելքներին: Կարծում էի, որ իշխանության փոխանցումը հանդարտ կընթանա»,- գրել է Թրամփը:
Ավելի վաղ Թրամփը նաև գրառում էր կատարել, որով կոչ էր անում Իսրայելին ամուր մնալ միջազգային ճնշումների հանդեպ' նկատի ունենալով Իսրայելի օկուպացրած տարածքներում շինությունների կառուցման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը: