Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշն այն կարծիքին Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անհետեւողական ու անվճռական Է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության իրականացնելիս: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters-ը: «Զավեշտալին այն Է, որ Օբաման նախագահ Է դարձել՝ խոստանալով ԱՄՆ-ի ավելի մեծ ներգրավվածություն համաշխարհային գործերում, մինչդեռ նա Ամերիկան թողնում Է նվազ ազդեցիկ, քան նախկինում Էր»,- հայտարարել Է Բուշը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պետք Է առաջատար դիրք գրավի աշխարհում: «Իմ խնդիրն Է՝ պարզել, թե Ամերիկան ինչպես կարող Է իրեն վերադարձնել առաջատարի դերը, եւ ինչու Է դա այժմ ավելի կարեւոր, քան երբեւիցե»,- ասել Է Բուշը:
62-ամյա Ջեբ Բուշն ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի եղբայրն Է եւ Սպիտակ տան 41-րդ ղեկավար Ջորջ Բուշ Ավագի որդին: 2014 թվականի դեկտեմբերին քաղաքական գործիչը հայտարարել Է, որ պատրաստ Է մասնակցելու 2016 թվականի նախագահական ընտրություններին: