«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Եմենում ամերիկացի պատանդների մահվան համար: Այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը:

 

«Օբաման հանդես է եկել սխալ որոշմամբ և իր հայրենակիցների համար մահվան դատավճիռ է ստորագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսը զոհվել էր Եմենում փրկարարական գործողությունների ժամանակ:

 

Օբաման ասել է, որ անձամբ է լիազորել Սոմերսին փրկելու գործողությունը, որն, ի վերջո, հանգեցրել է նրա մահվան: Ըստ նրա՝ ամերիկացու կյանքը վտանգի տակ էր, և ԱՄՆ հատուկ գործակալությունները ստիպված են եղել արագ գործել: