ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնաբանել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումը։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Ղեկավարը հարվածի համար մեղադրել է Իրանի կողմից աջակցվող արմատականներին: «Մինչ մենք դեռ հավաքում ենք այս հարձակման մասին բոլոր փաստերը, մենք գիտենք, որ այն իրականացվել է Սիրիայում և Իրաքում գործող արմատական զինված խմբավորումների կողմից, որոնց աջակցում է Իրանը»,- ասել է Բայդենը։

Ինչպես հայտնել ենք, հունվարի 27-ի երեկոյան անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ Միջադեպի հետևանքով՝ տասնյակ մարդիկ են տուժել, երեք զինծառայող մահացել է։

Ամերիկյան CNN հեռուստաալիքը կատարվածն անվանել է Մերձավոր Արևելքում «առանց այն էլ լարված իրավիճակի լուրջ սրացում»։