Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը սերբ ազգայնականների հետ ակտիվորեն մասնակցում է հակակառավարական ելույթների կազմակերպմանը՝ ուղղված երկրում իշխանափոխությանը: Այս մասին հայտնում է HRT-ն։

 

«Չկա որևէ կասկած, որ Ռուսաստանն ունի և շարունակում է խաղալ ակտիվ դեր Պոդգորիցայում իշխանության դեմ ցույցերի կազմակերպման գործում։ Այստեղ պետք չեն հատուկ ընթերցումներ»,- ասել է նա։

 

Վարչապետն այդ եզրակացությանն է եկել Ռուսաստանի ԱԳՆ-ի երեք հայտարարությունների հիման վրա՝ Վաշինգտոն Ջուկանովիչի այցի, ցույցերի առաջին փուլի և երկրի՝ դեպի ՆԱՏՕ բռնած ուղու մասին։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնոգորիայում ցույցը ցրելիս տուժել է 39 մարդ։