ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ հաքերային հարձակումների սպառնալիքը չի սահմանափակվում Չինաստանով և գալիս է մի քանի երկրից, ներառյալ՝ Ռուսաստանից. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ոչ միայն չինացիներն են հարձակումներ իրականացնում: Մենք գիտենք, որ այլ երկրների կառավարությունները՝ Ռուսաստան, Հյուսիսային Կորեա, Իրան, ուղղակի և անուղղակի կերպով հովանավորել են հաքերներին: Մենք շատ անհանգստացած ենք նաև ահաբեկչական կազմակերպությունների՝ նման տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորությունից»,- ասել է Քլինթոնը:

 

Նրա խոսքով՝ ինչպես ԱՄՆ-ի կառավարությունը, այնպես էլ քաղաքացիները պետք է հասկանան, որ տեղեկության գողությունը լուրջ սպառնալիք է, և այդ հարցի լուծմանը պետք է հատուկ ուշադրություն հատկացնել: