Նախօրեին Գերմանիայի մի շարք դաշնային գործակալությունների վրա հաքերային հարձակումների համար պատասխանատու են ռուսական ծառայությունները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը' վկայակոչելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկին:
«Մենք խորհուրդ ենք տալիս ռուսական գաղտնի ծառայություններին դադարեցնել հարկատուների գումարների վատնումը Բունդեսթագի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վրա կիբեր հարձակումներ իրականացնելու համար», - մեջբերել է Reuters գործակալությունը Յացենյուկի խոսքերը, ով այցով գտնվում է Բեռլինում:
Հաքերային հարձակումները դաշնային կանցլերի կայքերի, Գերմանիայի կառավարության, Բունդեսթագի և Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության վրա իրականացվել են Յացենյուկի և Մերկելի Բեռլինում կայանալիք հանդիպումից առաջ, որը ծրագրված էր հունվարի 8-ին:
Բեռլինի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը այդ հարձակումները «լուրջ» է կոչել: Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է Ուկրաինայից ռուսամետ հաքերային CyberBerkut խմբավորումը: