Ամերիկյան գործարար Դոնալդ Թրամփը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրաժարական տալ այն պատճառով, որ Նյու Յորքում Էբոլա վարակի առաջին դեպքն է գրանցվել: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորքում հոսպիտալացված բժիշկը՝ Էբոլա թեստի անալիզները հանձնելով, դրական պատասխան է ստացել: Քրեյգ Սփենսերն ԱՄՆ է վերադարձել Արևմտյան Աֆրիկայից, որտեղ Էբոլա տենդի օջախն է:

 

«Եթե այդ բժիշկը, ով անզգուշությամբ Նյու Յորք է մեկնել Արևմտյան Աֆրիկայից, հիվանդ է Էբոլայով, ապա Օբաման պետք է ներողություն խնդրի ամերիկացիներից և հրաժարական տա»,- գրել է գործարարը իր Twitter-ի միկրոբլոգում:

 

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը կոչ է արել Բարաք Օբամային արգելել թռիչքներն Արևմտյան Աֆրիկայից ԱՄՆ: Գործարարը նաև խելագար է անվանել է ԱՄՆ նախագահին: