ԱՄՆ 60-ից ավել կոնգրեսականներ, այդ թվում Ադամ Շիֆը և Դան Դոնովանը նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով մարդասիրական արտոնություններ տրամադրել այն ներգաղթյալներին, որոնք ունեն արդեն հաստատված խնդրագրեր և ընտանիք ԱՄՆ-ում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մաաին հաղորդում է asbarez.com-ը։

 

 

Նախատեսվում է, որ ծրագիրն արտակարգ օգնություն կտրամադրի ավելի քան 7 հազար սիրիացի ընտանիքի կամ 20 հազար մարդու, ովքեր արդեն անցել են նախնական ստուգումները, սակայն տարեկան թվային սահմանափակումների պատճառով վիզա նրանց չի տրամադրվել։ Նշվում է, որ եթե նրանց արտոնություններ տրամադրվեն, այդ անձինք կենթարկվեն անվտանգության խիստ ստուգումների մի քանի լրացուցիչ քայլերի՝ մինչ երկիր մուտք գործել կարողանալը։

 

 

«Ծրագիրն ամբողջական լուծում չէ Սիրիայի մարդասիրական ճգնաժամի համար և չպետք է խանգարի ԱՄՆ փախստականների վերաբնակեցման ծրագրի անհրաժեշտ վերագնահատմանը, այնուամենայնիվ այս փոքր, բայց կարևոր քայլը կարող է թույլ տալ սիրիական հակամարտության անմեղ զոհերին փախչել վտանգավոր պայմաններից, ինչպես նաև՝ վերամիավորել հազարավոր ընտանիքների»,- Օբամային ուղղված գրված է նամակում։