Մոսկվայի «Սպարտակի» նախկին ավագ Եգոր Տիտովը, խոսելով Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Սպարտակի» և «Ռոստովի» միջև հանդիպման մասին, նաև անդրադարձել է Յուրա Մովսիսյանին:
«Հաճելի էր հարձակվողական կազմ տեսնել: Մովսիսյանը և Ձյուման միասին դուրս եկան: Արտյոմն ավելի վառ էր երևում, քանի որ Մովսիսյանը սովոր է վերջին գծում միայնակ խաղալուն: Մովսիսյանն աննկատ էր մնում և նրա հետ միասին չէր երևում նաև Պրոմասը»,- Տիտովի խոսքը մեջբերում է bookmakersrating.ru-ն: