Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Արարատի բաժնում նոյեմբերի 27-ին, ժամը 12.20-ին, հաղորդում է ստացվել, որ զանգահարել է 84-ամյա Խաչիկ Ն.-ն և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնու թյան հետ կապերի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ից 23.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ պայմաններում Խաչիկ Ն.-ի տան ննջասենյակից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:

 

Դեկտեմբերի 4-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության վետերանների հետ համատեղ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Ալեքսան Չ.-ն:

 

Ալեքսան Չ.-ն ձերբակալված է:

Կատարվում է քննություն: