2014 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 01:10-ից 01:45-ըն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում՝ տան ննջասենյակում, ջեռուցման խողովակից շարֆով պարանոցից կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի 20-ամյա բնակչուհին:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Աղջկա դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

20-ամյա աղջկա մայրը ներկայացրել է դստեր կողմից թողնված գրություն՝ հետևյալ բովանդակությամբ. «Կներեք ինձ բոլորդ էս աշխարհում իմ տեղը չգտա իմ վերջին հնարավորությունը երջանիկ լինելու հօդս ցնդեց...էլ չեմ ուզում շարունակեմ. կներես մամ...հերիք ա ինչքան տանջվեցի ու տանջվեցի...Սիրել եմ ես ուղղակի...»:

 

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: