ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 7-ին' ժամը 17.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի սանհանգույցից նավթամթերքի հոտի նմանվող հոտ է զգացվում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ և ՃՔԿԻՄԲ օպերատիվ խմբերը:

 

Պարզվել է, որ հոտը տարածվում է թիվ 20 (Ա. Ս.) թիվ 23 (Ս. Գ. ) և թիվ 13 (Ն. Մ.) բնակարանների սանհանգույցից, սակայն հոտի տարածման աղբյուրը չի հայտնաբերվել:

 

Թիվ 13 և 20 բնակարաններում հատուկ տեխնիկական միջոցների օգնությամբ իրականացվել է հետազոտում, սակայն վտանգավոր քիմիական միացություններ չեն հայտնաբերվել, թիվ 23 բնակարանում ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է շմոլ գազի մեծ խտություն (ածխածնի մոնօքսիդ՝ 35 պրոմիլ): Դեպքի մասին տեղակացվել են «1-04» ծառայության կարգավարը և հերթափոխի պետը. վերջինիս հավաստմամբ դեպքի վայր կմեկնեն իրենց աշխատակիցները: