Մայիսի 11-ին, ժամը 19.32-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 73 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Պարզվել է, որ բնակարանի դուռը բաց է: Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան. ննջասենյանկի անկողնում հայտնաբերվել է 1974 թ. ծնված Ա. Ե.-ի դին: