Գյումրիի զինվորական կայազորում հիշատակի միջոցառում Է անցկացվել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Տուժածներին առաջինը օգնության եկածների թվում Էր ռուսական ռազմակայանի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի անձնակազմը, որը նույնպես կորուստներ ունեցավ, զոհվեցին զորամիավորման 22 զինծառայողներ եւ նրանց ընտանիքների 146 ա նդամներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Սպիտակի երկրաշարժից զոհվածների հուշահամալիրի մոտ հոգեհանգստի արարողություն Է անցկացրել ռուսական ռազմակայանի հրամանատարի՝ հավատացյալ զինծառայողների հետ աշխատանքի հարցերով օգնական վարդապետ Անդրեյը: Հուշահամալիրին ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել ռուսական ռազմակայանի հրամանատարներն՝ իրենց ընտանիքների հետ, Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ի Անվտանգության համերկրային ծառայության Հայաստանի սահմանապահ վարչության, հոգեւորականության, Շիրակի մարզի եւ Գյումրիի վարչակազմի ներկայացուցիչները, վետերաններ, երկրաշարժից զոհվածների հարազատներն ու մերձավորները:

 

Դեկտեմբերի 7-ին նոր ժամանած զինծառայողների հետ ռազմահայրենասիրական դաստիարակության շրջանակներում հիշատակի ժամ Է անցկացվել Մեծ ամրոց զինվորական ավանում զորամիավորման ռազմապատմական թանգարանում: Ռազմակայանի հրամանատարի՝ անձնակազմի հետ աշխատանքի հարցերով տեղակալ գնդապետ Ալեքսեյ Պոլյուխովիչը նորակոչիկներին ծանոթացրել Է 26 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության պատմությանը եւ զինծառայողների սխրանքներին, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ օգնություն ցուցաբերելով երկրաշարժից տուժածներ խաղաղ բնակիչներին: