Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով' վրացի սպաներին, ովքեր ծառայելու են Ուկրաինայի զինված ուժերում, խոստացել են Ուկրաինայի քաղաքացիություն շնորհել: Այս մասին հայտնել է «Грузия Online»-ը:

 

«Իմ կառավարությունից մի քանի նախկին պաշտոնյաններ վերջին օրերին հարցազրույց են անցել Ուկրաինայում: Ես չգիտեմ, թե ինչ որոշում է կայացվել, քանի որ, մի կողմից, վերջնական որոշումը պետք է ընդունեն ուկրաինացիները, իսկ մյուս կողմից, այս մասում վրացիները ունեն բազմաթիվ այլ խնդիրներ, բոլորը չեն կարող վերցնել և տեղափոխվել մեկ այլ երկիր:

 

Ուկրաինայում մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են Վրաստանի օրինակը և նրանք ունեն շատ մեծ տեղեկատվության աղբյուր Վրաստանի մասին», - հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

 

Նրա խոսքով' «Ուկրաինայում մեծ թվով պաշտոնյաններ ցանկանում են վրացի տեղակալներ ունենալ' որևէ ծառայության տեղակալ կամ խորհրդատուներ»: