ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերացրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած արգելքը, ըստ որի' տրանսգենդեր անձինք չեն կարող ծառայել ԱՄՆ զինված ուժերում, հաղորդում է Reuters-ը:
«Նախագահ Բայդենը կարծում է, որ գենդերային ինքնությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա զինվորական ծառայության համար, իսկ Ամերիկայի ուժը կայանում է դրա բազմազանության մեջ», - Սպիտակ տան հայտարարությունը մեջբերում է գործակալությունը: