ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների արագությունը մեծացել է, այս պահին այն շատ մեծ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Բարեփոխումներ են լինում բոլոր ոլորտներում՝ թե՛ նյութատեխնիկական, թե՛ սպառազինության ապահովման, թե՛ այլ ուղղություններով»,-ասաց Տոնոյանը:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե առաջին անգամ է, որ 1.5 տարվա ընթացքում այդքան բարեփոխումներ են տեղի ունեցել Զինված ուժերում, նա նկատեց՝ վարչապետը խոսել է կարճ ժամանակահատվածի համար: Նա շեշտեց՝ իսկապես, իրականում կարճ ժամանակում բավականին մեծ փոփոխություններ են կատարվել: Սակայն նախարարը նկատեց նաև, որ նախկինում ևս ԶՈՒ-ն չի դոփել տեղում: