ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին' ժամը 00.30-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքից դեպի Ղշլաղ գյուղ տանող ավտոճանապարհին ծառը քամուց շրջվել է' երթևեկությունը դարձնելով երկկողմանի անանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 1բ հասցեի մոտակայքում ծառը ընկել է ճանապարհի երթևեկելի հատված' այն դարձնելով անանցանելի:

 

Հրշեջ-փրկարարները ծառը հեռացրել են ճանապարհից: