Ռուսական շուրջ մեկ տասնյակ ընկերությունների ղեկավարներ Հայաստանում են' բիզնես գործընկերներ գտնելու և համագործակցություն սկսելու նպատակով: Սարատովի մարզի գործարարները ներկայացնում են տեխնոլոգիաների և դեղորայքի, անվտանգության սարքավորումների, շինանանութերի և սննդային հավելումների արտադրության ոլորտները: Հայ գործարարների հետ նրանց հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի առևտրաարդյունաբեր ական պալատում, որտեղ երկու կողմերը դեմ առ դեմ բանակցություններ էին վարում: Հանդիպման ժամանակ Սարատովի մարզի գործարարների պատվիրակության ղեկավար Ալեքանդր Գրիչեխոն ներկայացրեց ժամանած ընկերությունները և պատմեց նպատակների մասին:
«Անցյալ տարի, երբ Երևանում էինք համաձայնագիր ստորագրելու նպատակով, մեզ հետաքրքրեցին տնտեսական որոշ հեռանկարներ: Ներկայում քննարկում ենք Հայաստանից արտահանում կազմակերպելու և ներկրում իրականացնելու հարցերը: Այստեղ են նաև պոտենցիալ արտահանողները, ովքեր հետաքրքրված են Հայաստանից քարի արտահանմամբ: Բացի այդ, մենք խնդիր ունենք նաև մրգի որոշ տեսակներ Ռուսաստան ներկրելու հետ կապված: Մեզ հարկավոր է մրգերի մեծածավալ ներկրում, այնտեղ հյութերի և մրգի պյուրեների արտադրությունը զարգացնելու համար: Կարծում եմ այստեղ կարող ենք համագործա կցել Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Գրիչեխոն:
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Կարեն Մարտիրոյանն էլ տեղեկացրեց, որ Սարատովի մարզի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել նախորդ տարվա դեկտեմբերին: Նա ռուս գործարարներին ներկայացրեց Հայաստանի իրավական դաշտն ու երկրում առկա ներդրումային հնարավորությունները: «Նման հանդիպում կազմակերպելու հիմնական նպատակը երկու երկրների գործարարների արդյունավետ առևտրային համագործակցության խթանումն է: Հույս ունեք' բանակցությունները կտան իրենց արդյունքը»,- ասաց նա:
Ռուս գործարարներից յուրաքանչյուրի համար նախնական աշխատանքներ է իրականացվել' Երևանի ընկերությունների ցանկում պոտտենցիալ գործընկերներ գտնելու նպատակով: Միևնույն ժամանակ, հայկական ընկերություններին տեղեկատվական նյութեր են փոխանցվել ռուսական ձեռնարկությունների մասին: Այն գործարարները, ովքեր ցանկություն են հայտնել համագործակցության, կարող են անձամբ երկկողմ բանակցություններ վարել ռուսական ընկերությունների հետ: Պլանավորվում է անցկացնել մոտ 50 երկկողմ հանդիպումներ: