Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 4 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում:

 

Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 1 ահազանգ, որի հետքերով ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 2 արձանագրություն է կազմվել: