Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացր ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում:

 

Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացվել է 3 ահազանգ, որոնցից մեկի ուսումնասիրությամբ ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել, իսկ երկուսի մասով ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել: