Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 8 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 5 հասցեներում:

 

Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսասահամարով ստացվել է 2 ահազանգ, որոնցից մեկի ուսումնասիրության արդյունքում ապօրինի շինարարություն չի հայտնաբերվել, իսկ մեկի դեպքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 4 արձանագրություն է կազմվել: