Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում շարունակվում են նոր ուսումնական տարվան ընդառաջ տարվող նախապատրաստական աշխատանքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, ՃՈ հետ համատեղ, կատարվել են համապատասխան գծանշումներ: Դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև շաբաթօրյակներ, որոնք շարունակվում են: ՃՈ հետ աշխատանքներ են տարվում նաև սեպտեմբերի 1-ից ուղևորափողադրումները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կրթօջախների հարակից տարածքներում ճանապարհային ոստիկանության հետ սահմանել ուժեղացված հսկողություն, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների բուժկետերն ապահովել առաջին բո ւժօգնության անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:
Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 6 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ 2 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Արձանագրություններ են կազմվել նաև քաղաքաշինական նորմերի խախտման 8 դեպքի մասով: Քաղաքապետը բոլոր պատասխանատուներին, մասնավորապես, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին հանձնարարել է լինել առավել հետևողական ու շարունակել այս ուղղությամբ խիստ հսկողո ւթյունը:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ խախտման 25 դեպք է արձանագրվել: Հանձնարարվել է խստացնել հսկողությունը մասնավորապես գյուղմթերքի մեծածախ և մանրածախ շուկաների հարակից տարածքներում, նաև Երևան քաղաքի ոստիկանության հետ համատեղ շրջայցեր և հերթապահություն իրականացնել՝ բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը վերացնելու նպատակով:
«Պետք է ավելի խիստ լինել այս հարցում և կանոնակարգել հատկապես գյուղմթերքի մեծածախ ու մանրածախ առևտրի կազմակերպումը: Թող թյուր կարծիք չձևավորվի, որ այսպիսով փորձ է արվում խոչընդոտել գյուղմթերք արտադրողների ապրանքի իրացմանը: Մեր պահանջն այն է, որ տվյալ առևտուրը կազմակերպվի օրենքով սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Մայրաքաղաքում այսօր գործում են բազմաթիվ գյուղմթերքի շուկաներ և մինի շուկաներ՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ որոշակի վայրերում նաև կազմակերպել ենք գյուÕ �մթերքի բացօթյա տոնավաճառներ' այդպիսով գյուղմթերք արտադրողներին լրացուցիչ հնարավորություն տալով սահմանված վայրերում իրացնել իրենց արտադրանքը: Այսքանից հետո անընդունելի են բոլոր այն շահարկումները, թե խոչընդոտներ են ստեղծվում գյուղմթերքի իրացումը կազմակերպելու հարցում: Մեր պահանջը միայն մեկն է. առևտուրը պետք է կազմակերպել օրենքի պահանջին համապատասխան, այսինքն շուկաներում և դրա համար առանձնացված վայրերում, այլ ոչ թե շուկաների հարակից տարածքներում կամ բակերում: Ըստ այդմ, ոստիկանության հետ համատեղ, հետևողականորեն շարունակեք վերահսÕ �ել, որ առևտուրը կազմակերպվի օրենքով սահմանված կարգով: Հսկողությունն ու շրջայցերը պետք է շարունակվեն այնքան ժամանակ, մինչև այս արատավոր երևույթն ամբողջությամբ վերանա»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ վերջին երկու շաբաթներին 81 վարչական արձանագրություն է կազմվել իրավախախտների նկատմամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է էլ ավելի ակտիվացնել այս ուղղությամբ աշխատանքները:
Զեկուցվել է, որ շարունակվում են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգու վերակառուցման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա հսկողության ներքո և աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում: Վարչական շրջաններում շարունակվում են փոսանորոգման և փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման և որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն: «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական Õ �րջաններում շարունակվում են հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է ապահովել համակարգերից դուրս բերված աղբի արագ տեղափոխումը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հերթագրման և հաճախելիության հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքների իրականացմանը զուգահեռ տեղերում կազմակերպել նաև համակարգի կառավարմանը տիրապետելու դասընթացներ, այդ թվում նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի ամառային մարզաառողջարանային ճամբարներում ապահովվել է զոհված, հաշմանդաÕ ´ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 1175 երեխաների հանգիստը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է փոխանցել քաղաքապետարանի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին՝ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու, պարբերաբար ճամբարներ այցելելու և ծրագիրը հաջողությամբ ավատին հասցնելու համար: Մշակույթի և տուրիզմի վարցության պետը զեկուցել է, որ «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Զեկուցվել է նաև, որ ծրագրի եզրափակիչ միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 31-ին: