Սան Ֆրանցիսկոյից (Կալիֆոռնիայի նահանգ) ոչ հեռու գտնվող Բերկլի համալսարանական քաղաքում դեկտեմբերի լույս 9-ի գիշերը ձերբակալվել են ոստիկանների բռնության դեմ բողոքի ակցիայի ավելի քան 150 մասնակիցներ:

 

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Դենիել Հիլլը: Նա նշել Է, որ ցուցարարների մեծ մասը ձերբակալվել Է դիմադրության կամ ոստիկանների գործողություններին խոչընդոտելու համար: Ավելի վաղ մի քանի հարյուր մարդ փակել Էր ավտոմայրուղին, իսկ երբ պատահարի վայր Էին ժամանել կարգի պահապանները, սկսել Էին նրանց քարկոծել:

 

Ոստիկանության կողմից ռասայական խտրականության դեմ բողոքի զանգվածային ակցիաներն ԱՄՆ-ում սկսվել են նոյեմբերի 24-ին: Այդ օրը հայտարարվել Էր սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնին դատի չտալու երդվյալների որոշման մասին, որն օգոստոսին Միսսուրիի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում գնդակահարել Էր 18-ամյա անզեն աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին:

 

Ֆերգյուսոնի բնակիչների հետ համերաշխություն հայտնեցին ԱՄՆ-ի բազմաթիվ այլ քաղաքների իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստները, բայց այնտեղ այդ ակցիաներն ընթանում Էին կազմակերպված եւ օրենքի շրջանակներում:

 

Անցած շաբաթ բողոքի ակցիաները վերսկսվեցին նոր ուժով այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նյու Յորքում երդվյալ ատենակալները որոշեցին դատի չտալ սպիտակամորթ ոստիկանին, որը հուլիսին ձերբակալման ժամանակ խեղդամահ Էր արել անզեն սեւամորթ մի տղամարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: