Ֆրանսիայի հյուսիսում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի շուրջ 10 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ են սկսվել նոյեմբերից: Ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ցուցարարների ու իրավապահների բախումներով:
Այս ընթացքում դրանց մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ: