Այս պահին տեղի է ունենում ԿԳՄՍ նախարարի հրաժարականի և խնդրահարույց դասագրքի խոտանման պահանջով բողոքի ակցիա։
Ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում նշեց․
«Այսօրվա իշխանությունները կատարում են «ցռան վերգոյի» դերակատարությունը մեր պատմության մեջ։
Մենք գիտենք, որ նախարարը այդքան հանգիստ հրաժարական չի տա, քանի որ նա կամակատար է։
Եթե Ժաննա Անդրեասյանը ունենար մի քիչ ինքնասիրություն, ապա երբ ցնցուղը տալիս էին իր ձեռքը, ասում էին՝ «տես էս ի՞նչ գին ունի», ինքը այդտեղ պետք է հրաժարական տար, սակայն անինքնասեր նախարար է»,- եզրափակեց ակցիայի մասնակիցը։