Երևան քաղաքում տուրիզմի ոլորտի զարգացումը խթանելու համար «ԱՍ» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակ է տրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանին։
Շնորհավորում ենք երիտասարդ համայնքային ծառայող Մարիա Բարաղամյանին մրցանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ այն պատասխանատու ոլորտում, որում երիտասարդ համայնքային ծառայողն աշխատում է արդեն երեք տարի մեծ նվիրումով:
Տեղեկացնենք, որ ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության մրցանակների հանձնման միջոցառումը կկայանա դեկտեմբերի 12-ին: