Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոն, դիտել Երվանդ Քոչարի 115-ամյա հոբելյանին նվիրված «Քոչար. մարտահրավեր Ժամանակին» ցուցահանդեսը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակներում՝ Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ:
Ցուցահանդեսում ներկայացված է արվեստագետի ստեղծագործությունների ընտրանին՝ գլուխգործոցներ Քոչարի փարիզյան և երևանյան շրջաններից. գեղանկար, քանդակ, գրաֆիկական աշխատանքներ և տարածանկարներ:
Ցուցադրությունն ընդգրկում է երեսուն աշխատանք Երվանդ Քոչարի թանգարանից և մասնավոր հավաքածուներից: