ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ցավակցություն է հայտնել օրերս Ադրբեջանի կողմից արձակված կրակոցից զոհված հայ զինծառայող Գարիկ Իսպիրյանի ընտանիքին և հայ ժողովրդին:
«Արցախի հերթական զինծառայողի սպանությունը Ադրբեջանի կողմից հայերի դեմ պատրաստված վերջին անարգանքն է»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ' վկայակոչելով Հայ դատի ֆեյսբուքյան էջը, նշել է կոնգրեսականը:
Շիֆն ընդգծել է, որ պետք է վերջ տրվի Արցախի և նրա ժողովրդի դեմ ուղղված ագրեսիային: Ըստ նրա' հայ զինծառայողի մահը և ուղղաթիռի խոցումը պետք է հիմք հանդիսանան, որ Մինսկի խումբը կրկնապատկի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
«Ես կոչ եմ անում նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին որքան հնարավոր է շտապ այս հարցը բարձրացնել Ալիևի վարչակարգի առաջ, քանի դեռ նոր անմեղ կյանքեր չեն կորսվել»,- ընդգծել է ԱՄՆ կոնգրեսականը: