Լուգանսկում զոհված լրագրողներից մեկի մարմնում հայտնաբերել է հրազենային գնդակ, որը ենթադրաբար կրակվել է դիպուկահարի կողմից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լուգանսկի Ժողավրդական Հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը։
«Զոհված լրագրողներից մեկի մարմնում հայտնաբերվել դիպուկահարի կողմից արձակված հրազենային գնդակ»,- հայտնել է Բոլոտովը։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին, Լուգանսկի հիվանդանոցում մահացել է ականանետների պայթյունների հետևանքով վիրավորված ռուս լրագրող Իգոր Կոռնելյուկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել մեկ այլ լրագրողի՝ Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ձայնային օպերատոր Անտոն Վոլոշինի մահվան մասին:
Լրագրողների սպանություններն ու նրանց նկատմամբ կիրառվող բռնություննները դատապարտել են ՄԱԿ-ի և այլ միջազգային ոչ կառավարական և իրավապաշտպան կազմակերպություններում։