Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի մանկապարտեզում օրերս տեղադրված արեւային էներգիայով աշխատող ջեռուցման համակարգի շնորհիվ այստեղ սպառվող բնական գազն արդեն տնտեսվում է կիով չափ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, արեգակնային էներգիայով աշխատող ջեռուցման համակարգը տեղադրվել է «Վայրի բնության եւ մշակութային արժ եքների պահպանության հիմնադրամի» նախաձեռնությամբ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հովանավորությամբ:

 

Այն իրենից ներկայացնում է 500 լիտր տարողությամբ 180 կոլբաներ ունեցող սարք, որը էներգիան ստանում է արեւից: Սարքը բնական գազով տաքացվող ջեռուցման համակարգին միացվել է արդեն երեք օր, եւ նախնական հաշվարկներն արդեն ցույց են տվել, որ ձմռան մեկ ամսվա ընթացքում մանկապարտեզում բնական գազը կտնտեսվի մոտ 40 հազար դրամի չափով:

 

«Տարվա վեց ամիսը մեզ մոտ ձմեռային է, եւ այս առումով մենք տարեկան կտնտեսենք 240 հազար դրամի գազ: Իսկ ամռան ամիսներին արդեն բնական գազ օգտագործելու կարիք չենք ունենա, քանի որ արեգակնային էներգիայով ջեռուցող սարքը մեզ անսպառ ու առանց ավելորդ ծախսերի տաք ջուր կտա:Դրանով ամառային ամիսներին մեր խնայած գումարը կկազմի ավելի քան 60 հազար դրամ:

 

Արեգակնային ջեռուցման համակարգի ներդրման շնորհիվ, ի տարբերություն նախորդ տարիների, ձմռանն արդեն անխափան կաշխատի նաեւ մանկապարտեզը»,- հավաստեց համայնքի ղեկավարը:

 

 

Խոսրով Խլղաթյան