Արտաշատի տարածաշրջանի Վերին Դվին համայնքում դեկտեմբերի 14-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի ընտրություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված է միակ թեկնածու, գործող համայնքապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան:
Լալայանը նշեց, որ առաջադրված է եղել նաեւ անկուսակցական Սերգեյ Աբրաամովի թեկնածությունը, սակայն վերջինս նոյեմբերի 27-ին հայտարարել է ինքնաբացարկ:
Վերին Դվինում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1656 է: