Արտաշատի տարածաշրջանի Վերին Դվին համայնքում դեկտեմբերի 14-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում ընտրվել է միակ թեկնածու, գործող համայնքապետ, անկուսակցական Լյուդմիլա Պետրովան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետ ական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ալինա Լալայանը, ընտրելու իրավունք ունեցող 1654 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 962-ը: Կողմ է քվեարկել 930, դեմ' 14 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 18 քվեաթեթիկ:
Վարչության պետը նշեց, որ ընտրություններում ամեն ինչ ընթացել է հարթ, մինչ այս պահը չեն ստացել ոչ մի դիմում բողոք:
Լիլիթ Մաճկալյան