Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքում 14 ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել «Ախուրյան» դաշինքի թեկնածու Արծրուն Իգիթյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն' Ալբերտ Այվազյանը, նրան զիջել է մեկ ձայնով:
Իգիթյանը խոստացել է ամեն ինչ անել' ամենաբարձր մակարդակով աշխատանքները կազմակերպելու և սպասելիքները արդարացնելու համար: